AM
29 Նոյեմբեր 2005 - 13:40 AMT

ՀՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է սահմանադրական փոփոխությունների ընդունման մասին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր պաշտոնապես հրապարակել է նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: ԿԸՀ այսօրվա նիստում հայտարարվել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» են ասել 1 միլիոն 411 հազար 711 ընտրողներ: Սահմանադրական փոփոխություններին դեմ են քվեարկել 82 հազար 018 ընտրողներ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 1582: