Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գտնեն ղարաբաղյան հակամարտության երկուստեք ընդունելի լուծումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: «Ողջունելով հայ-ադրբեջանական երկխոսության շարունակումը, Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտության կողմերը իրենք պետք է երկուստեք ընդունելի լուծում գտնեն»,-հայտարարել է դիվանագետը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «պատրաստ է ակտիվորեն աջակցել ինչպես երկկողմ շրջանակներում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ» եւ դառնալ կայացած պայմանավորվածության երաշխավորը»: Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին` Կամինինը նշել է, որ վերջին տարիներին նրանք «ռազմավարական դաշնային գործընկերության բնույթ են ստացել եւ աչքի են ընկնում զարգացման դրական դինամիկայով»:






