Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրամիության չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից դեկտեմբերի 16-ին Թուրքիային «քննություն» է սպասվում. Ստամբուլում տեղի է ունենալու թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը, որը մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը դիտորդների խումբ է ուղարկելու Թուրքիա` մոտիկից հետեւելու դատավարության ընթացքին: Եվրախորհրդարանը հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն է ուղարկելու, որը ստուգելու է, թե ինչքանով է Թուրքիան համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, հաղորդում է «Turkish Daily News»-ը:






