AM
5 Դեկտեմբեր 2005 - 09:16 AMT

Ն.Նազարբաեւը ցանկություն է հայտնել մասնակցելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ցանկություն է հայտնել մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Ես կկարողանայի մասնակցել Կովկասում տիրող իրավիճակի կարգավորմանը Ադրբեջանի եւ Հայաստանի մերձավոր ժողովրդների միջեւ ցանկացած կարգավիճակով»,-ասել է Նազարբաեւը` հանդես գալով երկուշաբթի օրը Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ 1991 թվականին ինքը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Այն ժամանակ ես իմ աչքերով տեսա մերձավոր ժողովրդների դժբախտությունը»,-ասել է նա: «Մերձակա հարեւանների, ժողովրդների միջեւ հակամարտությունը միայն դժբախտություն եւ վիշտ է բերում մարդկանց, եւ ես կցանկանայի մասնակցել իրավիճակի կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը: