Որոշ ռուսական ընկերություններ շահագրգռված են Հայաստանի քիմիական հսկայի` «Նաիրիտ-1» գործարանի ձեռքբերմամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, այդ մասին հայտարարվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում: Նախարարը հրաժարվեց հաղորդել, թե խոսքը հատկապես որ ընկերություններին է վերաբերում, համարելով, որ այդ մասին խոսելն առայժմ վաղաժամ է: Նշենք, որ «Նաիրիտ-1» գործարանի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը, որն ԱՊՀ-ում քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն է, անցյալ տարվա կեսերից անցել է «Ransat»բրիտանական ընկերության սեփականությանը: Նախարարը նշել է, որ«Ransat»-ը չի կատարում ներդրումների եւ պարտքերի մարման իր պայմանագրային պարտականությունները, ինչը հարուցում է Հայաստանի կառավարության դժգոհությունը: