Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցող մի խումբ համայնքների ղեկավարների: Այս մասին PanARMENIAN.Net տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է այդ ծրագրի իրականացումը, նշելով, որ տեսական և գործնական գիտելիքների համադրումը դրականորեն կազդի համայնքի ղեկավարների աշխատանքի վրա: Հանդիպմանը արծարծվել են նաև համայնքներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:






