AM
16 Մայիս 2013 - 06:36 AMT

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի առաջին օգնական

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: