AM
22 Դեկտեմբեր 2005 - 11:25 AMT

Հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հայեցակարգը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման պետական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության Հիմնական օրենքի հայեցակարգը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «ԼՂՀ Սահմանադրությունը պետք է ուղղված լինի արցախցիների իրագործված ինքնորոշման իրավունքի ամրապնդմանը»: Նշվում է նաեւ, որ «ԼՂՀ-ն անկախ պետության կառուցման ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը, ստեղծելով արդյունավետ գործող իշխանության համակարգ, որի հիմքում ընկած են ժողովրդավարական սոցիալական պետության սկզբունքները»: