Նովոռոսիյսկի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններին, որոնք կկայանան մարտի 23-ին, ցանկություն են հայտնել մասնակցել նաեւ հայեր` Նովոռոսիյսկի քաղաքային Դումայի պատգամավոր Ռ. Մինոսյանը եւ «Նովոռոսիյսկի առեւտրական նավահանգիստ» ԲԲԸ-ի դոկեր-մեխանիզատոր Ն. Կաբասակալյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Նովոռոսիյսկում բնակվում է բավականին համախմբված հայ համայնք, ավելի քան տասը տարի գործում է Հայկական մշակույթի «Լույս» ընկերությունը եւ վերջերս Կրասնոդարի մարզի օրենսդիր ժողովի ընտրություններին` Նովոռոսիյսկ քաղաքի ընտրատարածքներից մեկում հաղթանակ է տարել մեր հայրենակից Ս. Զիրինովը: