AM
9 Հունվար 2006 - 09:52 AMT

Միջազգային ճգնաժամային խումբ. Ռուսաստանն ու Թուրքիան չպետք է մասնակցեն Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը

Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի հարցերով պատասխանատու Սաբինա Ֆրեյզերը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմում չպետք է լինեն ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների, այսինքն` Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ: Նա չի բացառել, որ Եվրամիությունը նույնպես հետաքրքրություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ս.Ֆրեյզերի կարծիքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի «գրավյալ տարածքները վերադարձնելուն եւ Ղարաբաղի կարգավիճակի անորոշությանը»: Իր հերթին, Ադրբեջանի ամենամեծ զիջումը պետք լինի Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը: «Պաշտոնական Բաքուն պետք է պատրաստ լինի բոլոր տարբերակներին», – ասել է Ֆրեյզերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: