AM
9 Հունվար 2006 - 10:25 AMT

Նշանակվել է ԵԽԽՎ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների հարցերով զեկուցողը

Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը նշանակվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերի կոմիտեի` ղարաբաղյան հակամարտության ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զեկուցող: Պլատվոետի թեկնածությունը հաստատվել է նաեւ ԵԽԽՎ-ում: Տարածաշրջան կատարելիք այցերի ընթացքում զեկուցողը կուսումնասիրի հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացրած ցուցակները եւ զեկույց կպատրաստի ԵԽԽՎ-ի համար: Այցի ստույգ ամսաթիվը կհստակեցվի վեհաժողովի ձմեռային նստաշրջանում` հունվարի վերջին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: