AM
10 Հունվար 2006 - 09:04 AMT

Իրավիճակը Հարավային Կովկասում քննարկվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում քննարկվում են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում իրավիճակը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «Ռուսաստանի արտաքին քաղաքականության եվրոատլանտիկ վեկտորը» հոդվածում: «2005 թվականին քաղաքական երկխոսությունը եւ իրական համագործակցությունը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում շարունակվեց համակվել գործնական բովանդակությամբ: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում կողմերը համագործակցում են հավասար իրավունքների եւ ընդունվող որոշումների համար ընդհանուր պատասխանատվության հիմունքներով: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները` իրավիճակն Աֆղանստանում, Իրաքում, Բալկաններում, Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում», – նշել է ռուս դիվանագետը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: