AM
11 Հունվար 2006 - 09:05 AMT

Jane’s Information Group. «Բաքուն հավանություն է տվել Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարին»

Jane’s Information Group հեղինակավոր բրիտանական ընկերության վերլուծաբանները պնդում են, որ Ադրբեջանը վերջնականապես համաձայնել է Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե` այդ տարածաշրջանի վերջնական կարգավիճակը որոշելու համար, իսկ Հայաստանը հակված է ընդունել կարգավորման փուլային տարբերակը, որը նախատեսում է զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններից: Jane’s Information Group-ի վերլուծաբանները նշում են, որ մինչ վերջերս Բաքուն դեմ էր միջազգային միջնորդների կողմից առաջարկված հանրաքվեի գաղափարին: Jane’s-ի տվյալներով, հակամարտության գոտում նախատեսվում է տեղակայել միջազգային խաղաղապահ ուժեր` քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Jane’s Information Group-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ խնդրի խաղաղ լուծումը կպահանջի մեծ զիջումներ, եւ երկու երկրների իշխանությունները պետք է ոչ միայն հաղթահարեն իրենց կասկածները, այլեւ «կենտրոնացնեն հասարակական կարծիքը ձեռքբերումների, այլ ոչ կորուստների վրա»,-հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: