AM
28 January 2003 - 14:25 AMT

ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԱՊՐԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ 12-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ռուսաստանի Ռյազան քաղաքի պատմության թանգարանում պահվում է պեղումների ժամանակ այնտեղ գտնված հազվագյուտ ցուցադրանմուշը` հայկական գրություններով 12-13-րդ դարերի թվակիր պղնձե ափսե: Գրություններից մեկում նշված է. «Աբելի որդի` Կիրակոս»: Ինչպես «Դե- ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է թանգարանի գլխավոր պահապան Տ. Պռոսուկովան, այդ հայտնաբերումը 12-13-րդ դարերում Մերձմոսկվայում հայերի ներկայության առայժմ միակ նյութեղեն ապացույցն է: Գիտնականները ենթադրում են, որ այդ ժամանակներում Հին Ռյազանում կարող էր լինել հայկական բնակավայր կամ թաղամաս: Դրա անուղղակի ապացույցն է նաեւ այն փաստը, որ Կուլիկովյան ճակատամարտում ռուսական բանակի շարքերում կռվել է նաեւ հայկական ջոկատը, ընդ որում հայտնի է, որ այն վարձկան չի եղել: