Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2006 թվականին կլինի ԵԱՀԿ առաջնայնությունների թվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտը: Նա մտադիր է հունվարի վերջին այցելել Հայաստան եւ Ադրբեջան: Իր այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Կ. դե Գուխտը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք կբերվի համաձայնություն: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի դեկտեմբերին Լյուբլյանայում կայացած ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը նշվել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «եկել է որոշումներ կայացնելու ժամանակը»: 2005 թվականին Ադրբեջանում եւ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո, ընդհանուր քաղաքական իրավիճակը առավել բարենպաստ է դարձել, ինչը նպաստավոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների համար, հայտարարել է Կարլ դե Գուխտը, հաղորդում է ՌԲԿ-ն:






