AM
13 Հունվար 2006 - 09:22 AMT

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Ջոզեֆ Փիթսը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին է միացել կոնգրեսական Ջոզեֆ Փիթսը հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Այդպիսով, Խմբի անդամների թիվը հասավ 152-ի: Ջոզեֆ Փիթսը դարձավ Խմբին միացած Փենսիլվանիայի նահանգի իններորդ ներկայացուցիչը: Անցյալ տարվա ամռանը, հանդես գալով Կոնգրեսում, Ջ.Փիթսը հայտարարել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պետք է պարգեւատրվի ԱՄՆ Դիվանագիտական ասոցիացիայի Herter Award պարգեւով 1915 թվականի իրադարձություննեը որպես Հայոց ցեղասպանություն որակելու համար: AFSA-ն անսպասելիորեն չեղյալ հայտարարեց պարգեւատրության արարողությունը, որը պետք է տեղի ունենար Վաշինգթոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի այցից մի քանի օր առաջ, որը պետք է հանդիպում ունենար ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: Բացի այդ, Ջ.Փիթսը արտահայտվեց ԱՄՆ Հիմնական ազատությունների մասին ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու դեմ: Նշենք, որ կոնգրեսական Փիթսը ԱՄՆ Կոնգրեսի Թուրքիայի աջակցության խմբի անդամ է: