Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, չի ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավերների» (Millennium Challenge Account) ծրագրում, որը ԱՄՆ արտաքին նյութական օգնության նոր ռազմավարական նախաձեռնությունն է: Ըստ պաշտոնական ձեւակերպման, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ այդ երկրի կառավարությունը չի համապատասխանում ընտրության չորս չափանիշներից մեկին` լավ կառավարման չափանիշին: Այդ նախաձեռնության շրջանակներում նախատեսվող օգնության ծավալը հաշվարկված է յուրաքանչյուր երկրի համար տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով, նշում է «Թայմս» թերթը: Նշենք, որ 2005 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական գծով Ադրբեջանը ստացել էր ընդամենը 37 մլն դոլար` ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման համար: Այն դեպքում , երբ Հայաստանը ստացել էր Պետդեպարտամենտից 70 մլն դոլար: Ընդ որում, դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ն հատկացրել էր 3 մլն դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






