Արվեստների եվրոպական Europalia փառատոնը ընտրել է Թուրքիային որպես հրավիրյալ երկիր 2015 թվականին: Որոշումը կայացվել է մայիսի 23-ին Բրյուսելում, հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը:
Թուրքիան ներկայացված կլինի մի քանի ամիս՝ 2015թ. աշնանից ի վեր:
Europalia-ի բյուջեն կազմում է 7 մլն եվրո և անցնում է Բելգիայի կառավարության աջակցությամբ: Հիմնադիրների թվում են Բելգիայի Ազգային բանկը, Եվրախորհրդարանը ու Եվրոպայի խորհուրդը, չնայած որ նրանք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը 1987 և 1998թթ.:
1969թ. հիմնված փառատոնն անցնում է երկու տարին մեկ և նվիրվում է երկրներից մեկի մշակութային ժառանգությանը: 2013թ. փառատոնին ներկայացված էր Հնդկաստանը:
2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:






