Այցով Բաքվում գտնվող ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ դեռեւս վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժերի կիրառման մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: «Լեռնային Ղարաբաղի հարցում դեռեւս վաղաժամ է խոսել ռազմական երաշխիքային գործողությունների մասին, քանի դեռ չեն սպառվել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման բոլոր հնարավորությունները»,-հայտարարել է Իվանովը: «Պետք չէ սայլը ձիուց առաջ կապել»,-նշել է նա: Իվանովը բարձր չի գնահատում ԵԱՀԿ ներուժը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Անձամբ ես չեմ կարծում, որ ԵԱՀԿ-ն շատ արդյունավետ կազմակերպություն է: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասել է Իվանովը:






