AM
25 January 2003 - 14:32 AMT

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՋԵՅՄՍ ՄԱԿԴԵՐՄՈՏԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս ՄակԴերմոտը ցանկություն է հայտնել միանալ Ամերիկայի բարձրագույն օրենսդիր մարմնի Հայաստանի աջակցության խմբին: Ինչպես տեղեկացնում է Հայ դատը, այդ որոշումը նա ընդունել է անցած տարվա վերջին Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի դիտումից հետո, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին: Կոնգրեսական ՄակԴերմոտը հայոց ցեղասպանության ճանաչման մոլի կողմնակից է: Անցած տարի նա այն ուղերձի ներքոստորագրյալների թվում էր, որում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կոչ էր արվել բնութագրել հայերի զանգվածային կոտորածը որպես «ցեղասպանություն»: «Ինձ համար դժվար է հավատալ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը դեռեւս հետաձգվում է: Դա պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ»,- նշել է ՄակԴերմոտը: