AM
26 Հունվար 2006 - 08:55 AMT

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում ավարտում է իր գործունեությունը տարածաշրջանում

Հարավային Կովկասում Եվրամիության ներակայացուցիչ Հեյկի Տալվիտիեն ավարտում է իր գործունեությունը տարածաշրջանում: Ինչպես հայտարարել է Տալվիտիեն Թբիլիսիում, նրա գլխավոր խնդիրը կատարված է` Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի որդեգրած կուրսին եւ շահագրգռված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ: Նրա խոսքերով, Եվրամիությունը հավանություն է տվել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու մշակած հակամարատության կարգավորման խաղաղ ծրագրին: «Կարծում եմ, որ այդ փաստաթղթի հիման վրա հնարավո է կարգավորել հակամարտությունը, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,-հայտարարել է Տալվիտիեն: Եվրամիության նոր ներկայացուցչի անունը հայտնի կդառնա մեկ շաբաթվա ընթացքում: «Այս պահի դրությամբ քննարկվում են բարձրաստիճան 5 դիվանագետների թեկնածությունները»,-հայտարարել է նա, հաղորդում է Փրայմ-Նյուսը: