AM
24 January 2003 - 17:48 AMT

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ԿՄԱՐՎԻ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ

Հայաստանի կողմից օգտագործված գազի պարտքը Թուրքմենստանին վերջնական կմարվի մինչեւ 2003 թվականի մարտի վերջը: Այս մասին «Արկա» գործակալությանը հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա խոսքերով` ներկայումս ՀՀ պարտքը Թուրքմենստանին կազմում է շուրջ 11 մլն դոլար: Նա տեղեկացրել է, որ 2002 թվականի վերջին ձեռք է բերվել պայմանավորվածություն` պարտքը մարել հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից` ապրանքամատակարման միջոցով: