AM
24 January 2003 - 17:49 AMT

ՎԻԿՏՈՐ ԽՐԻՍՏԵՆԿՈՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԻԾԸ

Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն Վրաստանին առաջարկել է համատեղ աշխատանք սկսել` Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան անցնող երկաթուղային գծի վերականգնման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս նախաձեռնությամբ Խրիստենկոն հանդես է եկել Մոսկվայում` Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ: Ռուսական կողմը գտնում է, որ երկաթգծի վերականգնումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ Եվրոպայի հետ երկաթուղային հաղորդակցման հնարավորություն է ստեղծում Վրաստանի եւ Հայաստանի համար: