Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի ներկայացուցիչները երեկ Սթ րասբուրգում քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Եվրախորհրդի մամուլի ծառայությունը քննարկման մանրամասների մասին չի հայտնել` նշելով միայն, որ քննարկումն անցել է Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: