2003 թվականին Գերմանիան կշարունակի եւ կընդլայնի համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին «Արկա» գործակալությանը հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլֆ Բարտելսը: Նրա խոսքերով` կշարունակվեն տնտեսական համագործակցությանը վերաբերող բազմաթիվ ծրագրերը, մասնավորապես, ջրամատակարարման համակարգի վերակառուցման եւ էլեկտրակայանների վերականգնման ոլորտներում: Ինչպես հաղորդել է Գ. Բարտելսը, հունվարի սկզբին բացվել են Քանաքեռի ՀԷԿ-ի հինգերորդ եւ վեցերորդ բլոկները, որոնք վերանորոգվել են Գերմանիայի կողմից ֆինանսական աջակցության շնորհիվ: Հայաստանում Գերմանիայի կողմից իրագործվող ծրագրերի ծավալը վերջնական կհաստատվի ապրիլի սկզբին, հաղորդել է դեսպանը: Նշենք, որ 2003 թվականին նախատեսվում է Ֆրանկֆուրտ-Մայնե քաղաքում անցկացնել հայ-գերմանական համաժողով ներդրումային հարցերով: