AM
1 Փետրվար 2006 - 09:33 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը բավարար համարել չի կարելի, հայտարարում են Բաքվում

Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) պատրաստվում է «լուրջ միջոցներ» ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող վերջին նորությունների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՂԱԿ նախագահ Ակիֆ Նաղին: Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արդյունքում ծագած իրադրությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին»: Այդպիսով, «ՂԱԿ-ը նպատակահարմար է գտնում լուրջ քայլեր ձեռնարկել իրադրության բարելավման ուղղությամբ»: Ա. Նաղիի խոսքերի համաձայն, «վերջին ժամանակներում Ղարաբաղի ճակատագրին սպառնացող ծրագրերի վերբերյալ կարծիքներ են հնչում տարբեր մակարդակներում»: ՂԱԿ-ի նախագահի կարծիքով, տարբեր պատճառներով տպագրություն ներթափանցող լուրերը «մատնանշում են Ղարաբաղի կորստի իրական սպառնալիք»: «Վարջին ամիսներին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել այդ առիթով եւ կոնկրետ որոշումներ ենք ձեռնարկել: Բայց, չնայած դրան, Ղարաբաղի ճակատագրին սպառնացող վտանգը դեռ չի վերացել: Իրադրության բարելավման համար իշխանությունները լուրջ միջոցներ պետք է ձեռնարկեն: Սակայն, ավաղ, մենք այդ չենք նկատում»:

ՂԱԿ-ի նախագահի խաոսքերով, Ադրբեջանի դիրքորոշումը աստիճանաբար թուլանում է: «Իրադրությունը հասել է հնարավորինս թույլատրելի սահմանի: Անհրաժեշտ է անպայման կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հակառակ դեպքում, իրադրությունը կարող է եւ վատանալ»,- հայտարարել է նա: Ա. Նաղիի կարծիքով, այս տարի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը պետք է հանձնվի շահագործման: «Միջազգային կազմակերպությունները եւ մեծ տերությունները հետաքրքրված են նավթատարի անվտանգության մեջ, ինչի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի, քանի որ նրանք հոյակապ հասկանում են` ինչպիսի վտանգ է ներկայացնում տվյալ խնդիրը նավթատարի համար: .Մի խոսքով, նրանք ամեն կերպ պատրաստվում են լուծել ղարաբաղյան խնդիրը: Բանը նրանում է, որ նրանց համար կարեւորություն չի ներկայացնում` արդյոք խնդիրը կլուծվի արդարացի ճանապարհով թե ոչ: Կարեւր է, որ խնդիրը լուծվի վերջնականապես: Իսկ դա նշանակում է, հաշվի առնելով իրականությունը, որ մեծ տերությունները եւ միջազգային կազմակերպությունները առավել հետաքրքրված են, որ Ադրբեջանը գնա զիջումների եւ ոչ թե Հայաստանը: Իր հերթին ադրբեջանական ժողովուրդը չի կարող մերվել դրա հետ: Այդ պատճառով, դեռ գոյություն ունի ցույցեր կազմակերպելու անհրաժեշտությունը»,- նշել է Ակիֆ Նաղին:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չի կարելի բավարար անվանել: Ա. Նաղիի խոսքերով, մինչ այժմ ոչ մի միջազգային կազմակերպություն լուրջ միջոցառումներ չի ձեռնարկել հարցի լուծման համար: Ընդհակառակը, «նրանք, չնայած եւ անուղղակիորեն, աջակցում էին Հայաստանին եւ փորձում էին լուծել խնդիրը Ադրբեջանից եւ ոչ թե Հայաստանից զիջումներ կորզելով»: Նրա խոսքերով, ՂԱԿ-ը մշակել է առաջիկա ժամանակաշրջանի գործողությունների ծրագիր, որը ընդգրկում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են բողոքի ցույցերի անցկացումներն, տարբեր մակարդակներում բանակցությունների եւ Ղարաբաղի հետ կապված տարբեր միջոցառումների կազմակերպումներ. « ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է դադարեցվի, քանի որ նրանք զբաղված են անարդյունք բանակցությունների անցկացմամբ եւ ադրբեջանական կողմին զիջումների գնալու գրավման փորձերով: Մենք չենք կարողանա փակել աչքերը այդ ամենի վրա: Մենք պատրաստենք անել ամեն հնարավոր եւ անհնարինը Ղարաբաղի համար, քանի որ առանց Ղարաբաղի Ադրբեջանը գոյություն չունի: Մեր կողմից ծրագրված միջոցառումներց մեկը ստորագրությունների հավաքումն է: Դա շատ կարեւոր նշանակություն ունի միջազգային կազմակերպություններին ադրբեջանական ժողովրդի վերաբերմունքի ուսումնասիրության համար»: Ա. Նաղիի խոսքերով, առաջիկա օրերին ՂԱԿ-ը պատրաստվում է մի շարք բողոքի ցույցեր անցկացնել: Հիմնական խորագրերը ուղղված կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բավարար գործնեության դեմ. «Մենք պատրաստվում ենք որոշակի քայլերի դիմել այդ ուղղությամբ: Մենք արդեն սկսել ենք ստորագրությունների հավաքագրումը: Հուսով եմ, մենք կկարողանանք իրագործել մեր ծրագրերը», հայտնում է Բաքվի «525» թերթը: