AM
1 Փետրվար 2006 - 11:12 AMT

Շփման գծում փոխհրաձգության մասին հաղորդագրությունը Բաքվի ԶԼՄ-ների հերթական կեղծիքն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունում հերքել են Ադրբեջանի ԶԼՄ-ների տարածած «շփման գծի Տերտերի ուղղությամբ ինքնաձիգներից եւ հրանոթներից Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծման մասին» հայտարարությունը : Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net գործակալությանը ԼՂՀ ԱԳՆ վերլուծական բաժնի աշխատակից Լեոնիդ Մարտիրոսյանը, սա «ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է»: Նրա խոսքերով, նման տիպի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը եւ զուտ քարոզչական բնույթ են կրում: