ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը Տեղեկատվության ազատության օրենքի հիման վրա վերջերս ձեռք Է բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական հաղորդակցման փաստաթղթեր, որոնք վկայում են, որ թուրքական կառավարության սպառնալիքները` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու դեպքում, չափազանցված են: Ինչպես հայտնում է հանձնախումբը մի քանի հարյուր էջ կազմող այդ փաստաթղթերը, որոնց մի մասը կրել են «գաղտնի» մակագրությունը, վերաբերում են պետքարտուղարության 2000 թվականի գործունեությանը` կապված Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ, որը նախատեսվում էր քվեարկության դնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, բայց վերջին պահին հանվել էր նախագահ Քլինտոնի ցուցումով` այն պատճառաբանությամբ, թե այն «մեծ բացասական հետեւանքներ կարող Է ունենալ Միացյալ Նահանգների համար»:Փաստաթղթերի մի մասը վերաբերում է հեղինակազրկված Թուրք֊հայկական հաշտեցման հանձնաժողովի եւ պետքարտուղարության կապերին: «Այս փաստաթղթերը վկայում են, որ պետքարտուղարության պաշտոնյաները 2000թ.-ի աշնանը տեղյակ Էին, որ թուրքական սպառնալիքներն անհիմն Էին, սակայն նրանք, այնուամենայնիվ, ապատեղեկացնում Էին Կոնգրեսին եւ ամերիկյան հանրությանը, թեՀայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը լրջորեն կվտանգի ամերիկա֊թուրքական հարաբերություններին»,-֊ հայտարարել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:






