AM
6 Փետրվար 2006 - 09:07 AMT

Թուրքիայում սպանվել է կաթոլիկ եկեղեցու սպասավորը

Կիրակի օրը` փետրվարի 5-ին Տրաբզոն քաղաքում սպանվել է Սուրբ Կույս Մարիամ կաթոլիկ եկեղեցու սպասավորը: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մի դեռահաս: Սակայն ըստ այլ տեղեկատվության 17-18-ամյա պատանուն հաջողվել է փախուստի դիմել: Ըստ եղած տվյալների, սպանությունը կատարվել է եկեղեցում: Մարդասպանը կրակել է եկեղեցականի վրա, երբ նա բացել է դուռը: Եկեղեցականի սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Սակայն ոստիկանությունը չի բացառում, որ այն կատարվել է վրեժ լուծելու համար մի շարք եվրոպական թերթերում հայտնված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների համար: Բացի այդ կիրակի օրը տեղի է ունեցել բողոքի ցույց Ստամբուլում Դանիայի հյուպատոսության առջեւ: Ըստ գործակալության տվյալների, հյուպատոսության շենքի մոտ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում արեւմտայն մամուլում մարգարեի ծաղրանկարների հրապարակման առիթով: Ցուցարարները հրկիզել են Դանիայի դրոշը եւ ձվեր նետել Դանիայի գլխավոր հյուպատոսության շենքի, ինչպես նաեւ թուրք ոստիկանների ուղղությամբ, որոնց այդտեղ էին բերել կարգը պահպանելու համար, հաղորդում է AFP-ն: