Թբիլիսիում հունվարի 6-ին իր աշխատանքը կսկսի «3+3» ձեւաչափով անցկացվող միջխորհրդարանական կոնֆերանսը: Կոնֆերանսին, որը կտեւի մինչեւ փետրվարի 9-ը, կմասնակցեն մերձբալթյան եւ անրդկովկասյան երկրների օրինաստեղծ մարմինների ներկայացուցիչները: Կոնֆերանսի ընթացքում նրա մասնակիցները կքննարկեն բարեփոխումների եւ համագործակցության հետ կապված հարցեր: Համաժողովի նպատակն է փորձի փոխանակումը մերձբալթյան եւ անրդկովկասյան երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության համակարգերում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման ոլորտում: Կոնֆերանսում նախատեսվում է քննարկել նաեւ Վրաստանի խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներդաշնակեցման, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման, ինչպես նաեւ քաղաքացիական մենեջմենթի հետ կապված հարցեր: Թբիլիսի են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, ինչպես նաեւ Մարշալի կենտրոնի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ ՌԾՈՒ-ի, Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչները: Կոնֆերանսի աշխատանքին կմասնակցեն նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: Հիմնական զեկույցով կոնֆերանսում հանդես կգա Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են նաեւ բաց բանավեճեր եւ աշխատանքային հանդիպումներ:






