ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հրամանով Կարեն Թոփչյանը նշանակվել է ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովում: Կարեն Թոփչյանը 45 տարեկան է: Ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: Շուրջ 20 տարի աշխատել է հայկական եւ արտերկրյա ԶԼՄ-ներում, մասնավորապես, «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ռոսսիյսկայա գազետա», «Ինոստրանեց», «Վեկ» թերթերում, ինչպես նաեւ «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունում: Համագործակցել է բրիտանական ոչ կառավարական «Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտ» (IWPR) կազմակերպության հետ:






