Մենք կոնկրետ լուծումների կամ նոր նախագծերի ակնկալիքներ չունենք Սթրասբուրգում ընթացող Հայաստանի եւ Ադրբեջանի ԼՂ հարցով անձնական ներկայացուցիչների հանդիպումից: Այդ մասին երեկ լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ հանդիպումը խորհրդակցական բնույթ է կրում: Եվրոպայի Խորհրդում հակամարտության կողմերի պարբերական լսումները, ինչպես նշել է նախարարը, տարածաշրջանում խաղաղության պահպանման նոր մեխանիզմ են հանդիսանում եւ նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը: «Այդպիսով, ԵԽ անդամներ` Հայաստանն ու Ադրբեջանը իրենց վրա նոր պարտավորություններ են վերցնում, ինչը զերծ է պահում նրանց ռազմական գործողությունները վերսկսելուց»,- նշել է Վ.Օսկանյանը: Նախարարը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մտնում է Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների մեջ: