Վրաստանի դուրս գալը ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդից չի անդրադարձել Համագործակցության հարավային ուղղության հակաօդային պաշտպանության արդյունավետության վրա, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ Այտեչ Բիժեւը: «Վրաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԱՊՀ ՀՕՊ-ի միավորված ուժերի միջոցառումներին 1998 թվականից սկսած: Սակայն ոչ դա, ոչ էլ այն, որ Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդի կազմից, չի անդրադարձել Համագործակցության հարավային ուղղության հակաօդային պաշտպանության արդյունավետության վրա»,-նշել է նա: Ըստ Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալի, ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի ուժերի մարտունակությունը հարավում ապահովում է Հայաստանի տարածքում տեղակայված խմբավորումը: Բիժեւը նշել է, որ ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում Ռուսաստանի ՀՕՊ-ի կենտրոնական հրամանատարական կետը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ուղիղ կապ հաստատել Վրաստանի ՀՕՊ-ի հրամանատարության հետ:






