Ադրբեջանի անասնաբուժական ծառայությունները հաստատել են մարդկանց համար վտանգ ներկայացնող H5N1 տեսակի հարուցիչի առկայությունը Կասպից ծովի ափերին բնակվող վայրի թռչունների մոտ: Ըստ երկրի առողջապահության նախարարության մամլո քարտուղար Սամայ Մամեդովի, մարդկանց վարակման վերաբերյալ տեղեկություններ չկան: «Որոշ անալիզներում հայտանաբերվել է H5N1 թռչնագրիպը»,-հաղորդել է նա: Թռչնագրիպի առկայության անալիզներն անցկացրել է Լոնդոնի Վեյբրիջի լաբորատորիան: Երկրում ձեռնարկվել են սանիտարական անվտանգության խիստ միջոցներ թռչնագրիպի հայտնաբերման կապակցությամբ: Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները նույնպես անցել են սահմանի խստացված վերահսկման: Եթե վիրուսը հայտնաբերվի մարդկանց մոտ, ապա հնարավոր է, որ կարանտին հայտարարվի նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում: «Այսօրվանից սանիտարական բժիշկների բրիգադներ կգործուղվեն երկրի շրջաններ, որտեղ պրոֆիլակտիկ միջոցառումներ կանցկացվեն թույլ չտալու համար վիրուսի տարածումը»,-նշել են առողջապահության նախարարությունում:






