AM
10 Փետրվար 2006 - 15:21 AMT

Թուրքիան «ափսոսում» է, որ Լիոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է կանգնեցվելու

Թուրքական հանրությունը «ափսոսում» է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնացնելու մասին Լիոնի քաղաքպետարանի ընդունած որոշման համար: Որպես փաստարկ այն կապակցությամբ, «որ իրոք ահավոր դժբախտության զոհ են գնացել ոչ միայն մեծ թվով հայեր այլեւ թուրքեր եւ քրդեր, բերվում են աշխարհի բոլոր գիտնականների համար բաց 1915-1920թթ փաստաթղթերով պահոցները», հայտնում է ադրբեջանական ԱզՏՎ հեռւոստալիքը, նշելով, որ «միեւնույն ժամանակ, Ֆրանսիայում երկար տարիներ անտեսվել է Ուլուջ Ուզուլկերի դիմումը Փարիզում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանի կանգնեցման կապակցությամբ, այն դեպքում, երբ Ֆրանսիայում բնակվում է 450 հզ. թուրք»: