Միացյալ Նահանգները ափսոսանք են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռամբույեի բանակցություններում առաջընթացի բացակայության առիթով: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: «ԱՄՆ-ն մեծ հույսեր էր կապում հնարավոր առաջընթացի եւ Ռամբույեում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հետ»: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունն, այդ առաջընթացը այնքան էական չէր, որքան մենք ակնկալում էինք»,-ասել է ԱՄՆ դեսպանը: Միեւնույն ժամանակ Ռ.Հարնիշը նշել է, որ Սպիտակ տունը կվերլուծի բանակցությունների արդյունքները, իսկ այնուհետեւ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ընթացիկ տարվա մարտին Վաշինգտոնում կհրապարակի իր վերջնական դիրքորոշումը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






