AM
15 Փետրվար 2006 - 10:54 AMT

ԵՄ «Եռյակը» եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Եվրամիության արտգործնախարարների «Եռյակը» վաղը Վիեննայում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ԵՄ կայքում զետեղված տեղեկությունների համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվելու են նաեւ Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում` Ղարաբաղի խնդիրը: Մասնավորապես, քննարկելու են «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ռամբույեում կայացած բանակցություններից հետո ստեղծված իրադրությունը: