AM
1 Հուլիս 2013 - 06:50 AMT

ՖԻԴԵ-ի հուլիսյան վարկանիշում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 2-րդ տեղը

ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների հուլիսյան վարկանիշը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Նա իր ակտիվում ունի 2813 միավոր:

Վարկանիշային ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը 2862 միավորով, իսկ երրորդ հորիզոնական է բարձրացել Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) 2796 միավորով:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայտնվել են ևս չորս հայ շախմատիստներ: Սերգեյ Մովսիսյանը 49-րդ տեղում է, Վլադիմր Հակոբյանը` 56, Գաբրիել Սարգսյանը` 72 և Տիգրան Պետրոսյանը` 85: