ՌԴ Պետդումայի աշխատանքային խմբի անդամները, որոնք զբաղվում են արտերկրում տեղակայված ռուսական ռազմակայաններում իրավիճակի ուսումնասիրությամբ, Հայաստանում կլինեն փետրվարի 18-22-ը, հաղորդում է ՌԴ Պետդումայի մամլո ծառայությունը: Պատգամավորները կայցելեն Հայաստանի տարածքում` Երեւանում գտնվող ՌԴ ԶՈՒ ռազմական կազմավորումների ղեկավարման գծով մարտական կառավարման խումբ, Գյումրի քաղաքում գտնվող ԱՌԶԽ 102-րդ ռազմակայան եւ 3624 ավիացիոն բազան Երեւանի Էրեբունի օդանավակայանում: Պաշտպանության կոմիտեի կողմից աշխատանքայի խմբի կազմում ընդգրկվել են կոմիտեի փոխնախագահ Մ.Բաբիչը, նրա օգնական Ի.Լեոնիդովը, կոմիտեի անդամներ Ն.Բեզբորոդովը եւ Ա.Գոլովատյուկը, կոմիտեի աշխատակազմի խորհրդական Վ.Իգնատեւը: Աշխատանքային խմբին հանձնարարված է պարզել, թե որքանով են ռազմակայանի անձնակազմը եւ նրանց ընտանիքի անդամները ապահովված սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, գույքով եւ անհրաժեշտ նյութական միջոցներով, ինչպես նաեւ ռազմակայանի նյութական եւ սոցիալ-կենցաղային ապահվումը: Ռազմակայան այցելության ընթացքում աշխատանքային խումբը պետք է զեկույց կազմի հայտնաբերված թերությունների վերաբերյալ եւ առաջարկի այն միջոցառումները, որոնք կնպաստեն դրանց վերացմանը: Աշխատանքային գործակցություն հաստատելու նպատակով, ենթադրվում է հնարավորություն տալ այցելել ռուսական ռազմակայնները, որոնք գտնվում են արտերկրում, այն երկրների խորհրդարանականների հետ, որոնց տարածքում գտնվում են ռազմակայնները:






