Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է հինգշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամեդյարովի եւ Եվրամիության առտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հանդիպման ժամանակ: Մամեդյարովի խոսքերով, մարտի 7-ին Բրյուսելում կկայանա ադրբեջանական կողմի եւ ԵՄ փորձագետների խորհրդատվության հերթական փուլը հարեւանության կոնցեպցիայի վերաբերյալ: Ըստ Ֆերերո Վալդների Եվրամիությունը ծրագրում է ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը 2006 թվականին եւ արագացնել բանակցությունների ավարտը: Ըստ որում, Ֆերերո Վալդները ընդգծել է, որ համագործակցությունը քիչ արդյունավետ կլինի, եթե չընդգրկի ողջ տարածաշրջանը: «Պետք է շատ շուտ լուծում գտնել Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին, սակայն գլխավոր քայլը պետք է անեն հակամարտող կողմերը»,- հայտարարել է նա, հայտնում է Day.az-ը:






