Եվրամիությունը դեմ չէ Հայաստանի եւ Իրանի համագործակցությանը էներգետիկայի բնագավառում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: Ըստ նրա, Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը անչափ կարեւոր է էներգետիկայի դիվերսիֆիկացիայի բնագավառում, ինչին Եվրամիությունը շատ մեծ նշանակություն է տալիս: Միեւնույն ժամանակ, նա հայտնել է, որ ներկայաումս մի կողմից բանակցություններ են ընթանում Իրանի ներկայացուցիչների, մյուս կողմից Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հավյեր Սոլանայի միջեւ` Իրանի միջուկային էներգետիկայի վերաբերյալ ընդունելի որոշումներ կայացնելու վերաբերյալ: ԵՄ հանձնակատարը նշել է, որ բանակցություններին կմիանա նաեւ Ռուսաստանը:






