Փետրվարի 20-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էմանուելի անվան կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց-դահլիճում հրավիրվել է «Հայկական մշակությաին հուշարձաննեը` որպես Ադրբեջանի ագրեսիայի օբյեկտ» խորագրով կլոր սեղան, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում հայկական հոգեւոր մշակույթի կոթողների ոչնչացման խնդրին, հնարավոր կրկնվող ակցիաներին հակազդելու համար: Որպես կլոր սեղանի կազմակերպիչներ հանդես եկան «Ռուս-հայկական համագործակցությունը», «Ազգային անվտանգության հարցերով գիտությունների միջազգային ակադեմիան» եւ «Միջազգային խաղաղապահ կազմակերպությունը»: Կլոր սեղանի նիստի ժամանակ քննարկվել են պաշտոնական Բաքվի հակահայկական քաղաքականության հարցեր, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության կանխարգելման համար միջազգային հանրության ներգրավման հարցեր, քննարկվել են հակամարտության կարգավորման համար ժողովրդական դիվանագիտության մեթոդները, ինչպես նաեւ միջազգային եւ ռուսական հասարական կազմակերպությունների դերը տարածաշրջանում լարվածության նվազեցման համար:
Կլոր սեղանի արդյունքների հիման վրա ընդունվել է մասնակիցների հայտարարությունը, որում ասվում է. «Քսանմեկերորդ դարում մարդկությունը ադրբեջանական իշխանությունների հերթական վանդալիզմի ականատեսը դարձավ Ջուղա քաղաքում(Հին Ջուղա): Ադրբեջանը իր գոյության օրվանից ձգտել է դուրս մղել հայերին Արցախից, Նախիջեւանից եւ Գանձակից, ոչնչացնել հայ բնակչությունը Բաքվում եւ այլ շրջաններում, հայակական ծագում ունեցող ամեն ինչի նկատմամբ ատելություն է սերմանել: Ադրբեջանը չի խնայել նաեւ իր տարածքում բնակավող այլ ազգային փոքրամասնություններին: Այսօր Ադրբեջանը պետական մակարդակով բոլոր ջանքերն է գործադրում հայկական մշակույթի եւ պատմության հատքերի ոչնչացման համար այն հայկական տարածքներում, որոնք այսօր Ադրբեջանի կազմում են գտնվում: Չնայած դրան, այսօր Ադրբեջանը նորից Արցախը իրեն ենթարկելու փորձեր է անում: Հայկական խաչքարերի ավերումը Ջուղայում եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ Արցախը ոչ էլ մեկ այլ հայկական տարածք չեն կարող գտնվել Ադրբեջանի կազմում: Վերջին անընդունելի գործողությունները ոչ միայն ոտնահարում են մարդկային արժանապատվությունը , այլեւ հակասում են ընդհանուր նորմերին, այսինքն` ժողովուրդների մշակութային ժառանգությունների պահպանմանը, եւ ըստ ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի հանդիսանեւմ են ցեղասպանություն: Դատապարտելով Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման գործողությունները` Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերջ տալ այդ վանդալիզմին: Մենք բողոքում ենք Ադրբեջանի ղեկավարության հանցագործ քաղաքականության դեմ եւ դիմում ենք միջազգային հանրությանը` պահանջելով համապատասխան վերաբերմունք արտահայտել Ադրբեջանի ղեկավարության հանցագործ քաղաքականության նկատմամբ»:






