«Ադրբեջանի հետ բազմակողմանի հարաբերությունների հետագա ամրապնդումը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Դա ամբողջությամբ համընկնում է մեր երկրների հետաքրքրություններին, հանդիսանում է Կովկասի անվտանգության եւ կայունության գործններից մեկը»,- հյատարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը: Խոսելով Վ. Պուտինի փետրվարի 21-ին կայանալիք Բաքու այցի նշանակության մասին, Ս. Լավրովը նշեց, որ «համաձայնությունները վերին մակարդակներում ռուս- ադրբեջանական հարաբերությունների խթանիչն են»: Նրա խոսքերով, ռուս- ադրբեջանական հանդիպումների օրակարգը սովորաբար ընդգրկում է երկկողմանի հարաբերությունների զարգացման հիմնարացերը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում: Բաքվում, դա իհարկե կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակություն: « Ռուսաստանը անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը խանգարում է հարավկովկասյան տարածաշրջանում լիարժեք համագործակցություն իրականացնել եւ պատրաստ է հետագայում եւս, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ թե երկկողմ հարաբերություններում, ջանքեր ներդնել ընդունելի լուծումներ գտնելու համար»,- նշել է Լավրովը, հայատնում է «Թրենդ» գործակալությունը:






