Բաքվում ընթացող ռուսական եւ ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունների ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվա կհրավիրի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հետ կքննարկի ղարաբաղյան հարցը: Վ. Պուտինը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Ռուսաստանը ցանկանում է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի արտգործնախարար Էդմար Մամեդյարովը արդեն բնորոշել է Ռուսաստանի նախագահի նոր նախաձեռնությունը որպես դրական, սակայն ոչ մի եզրակացություն չի արել, հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:






