AM
9 Հուլիս 2013 - 12:18 AMT

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը դարձել է Համաշխարհային օփենի հաղթող

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ավարտված Համաշխարհային օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և նվաճել առաջին մրցանակը:

Նույնպիսի արդյունք ունեին ևս 9 գրոսմայստերներ: Լրացուցիչ գործակիցներով ամենաբարձր ցուցանիշներով երկու մասնակիցների` Հակոբյանի և կուբացի Յունիեսկի Քուեզադայի միջև անցկացվել է «մահվան» պարտիա:

Հայ շախմատիստը սևերով ոչ-ոքի է խաղացել և ճանաչվել մրցաշարի հաղթող: