AM
22 Փետրվար 2006 - 13:02 AMT

ԼՂՀ-ը բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի միջնորդական ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանական Հանրապետության լայնածավալ ռազմական ագրեսիայի հետ-անքների կարգավորմանը»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով ՌԴ ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Լ. Կամինինի 2006թ. փետրվարի 20-ի հայտարարությունը: Գեորգի Պետրոսյանի խոսքերի համաձայն, ԼՂՀ մասնակցությամբ հակամարտության կարգավորումը` ուղղված Հարավային Կովկասում անվտանգության – խաղաղության ամրապնդմանը, ԼՂՀ գերակա խնդիրն է, ինչը թույլ կտա բարիդրացիական հարաբերություններ հաստատել ԼՂՀ – ԱՀ միջ- – կդյուրացնի փոխընդունելի լուծումների որոնումը: Այդ առթիվ անհրաժեշտ է ընդգծել, որ ԼՂՀ-ն ելնում է այն անհերքելի փաստից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության – ազատ զարգացման անկապտելի իրավունքը պետք է իր արտացոլումը գտնի կարգավորման ցանկացած բանաձ-ում,- ավելացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: