Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների առարկա կարող է դառնալ, կողմերի լիակատար հակադրության դեպքում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Ջահանգիրովի խոսքերով, Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Ղարաբաղին գոյություն ունեցող ինքնավարություններից բարձրագույնը տրամադրելու առաջարկով: Աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության բարձրագույն աստիճանը, ըստ ադրբեջանցի մեկնաբանի, տրված է Ալանդյան կղզիներին: «Միեւնույն ժամանակ, բազմաթիվ իրավական հարցերի կողքին, ինչպիսիք են, հանրաքվեի անցկացման հնարավորությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական տեսանկյունները, ապառազմականացման ժամկետները, խաղաղապահ քանակակազմի պատկանելիությունը եւ այլն, գոյություն ունի նաեւ ներադրբեջանական հայեցակարգային գաղափարաբանական պառակտում, եւ հենց դա է ինձ թվում առավել ակտուալ խնդիր»,- գրում է նա:
Առաջին ուղղության էությունը նրանումն է, որ «Ղարաբաղը հանդիսանում է ինքնավար Ադրբեջանի անբաժանելի մասը»: Հետեւապես, «Ադրբեջանի հայազգի քաղաքացիները, որ բնակվում են Ղարաբաղի տարածքում, գտնվում են Ադրբեջանի իշխանության բոլոր ճյուղերի հովանու ներքո, եւ նրանց երեշխավորված են համապատասխան բոլոր իրավունքներն ու ազատությունները»: «Քաղաքական եւ իրավական տեսանկյունից երկրորդ ուղղությունը հատուկ հետեւղականություն չունի եւ ժամանակ առ ժամանակ բարդություններ է ստեղծում ադրբեջանցի բանակցողնորի եւ արտասահմանում մեր երկրի ներկայացուցիչների համար: Դրա էությունն է. հայերին պետք է բնաջնջել, վերացնել երկրի երեսից, իսկ սերունդները կներեն»,- հայտարարել է քաղաքագաետը: «Անկասկած, քաղաքական մանյովրերի համար այս երկու ուղություններն էլ պետք է գոյություն ունենան: Բայց երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ բոլորն են մեր երկրում հասկանում` տվյալ հարցում մեր վերջնական կանգառը ոչ թե վայրկյանական կոնյուկտուրային շահերն են, այլ Ղարաբաղի վերադարձը: Եւ որպեսզի մենք բարեհաջող հասնենք մեր կանգառին, պետք է ընտրենք գոյություն ունեցող երթուղիներից միայն մեկը»,- նշել է Ջահանգիրովը, հայտնում է Day.az-ը:
Նշենք, որ Բալթիկ ծովում գտնվող Ալանդյան կղզիները մինչեւ 1808թ. գտնվում էին Շվեդիայի իրավասության ներքո: Այն ժամանակ Նորվեգիան եւ Ֆինլանդիան գտնվում էին Շվեդիայի Թագավորության կազմում: 1808-1809թթ. պատերազմում կրած պարտությունից հետո Շվեդիան ստիպված էր Ֆինլանդիան եւ Ալանդյան կղզիները հանձնել Ռուսաստանին, եւ հետագայում 1856-ին Ալանդյան կղզիները հայտարարվեցին ապառազմականացված տարածք: 1921թ. հունիսին Ազգերի լիգան հայտարարեց, որ Ալանդյան կղզիները հանադիսանում են Ֆինլանդիային պատկանող չեզոք եւ ապառազմականացված տարածք: Ֆինլանդիային ստիպեցին երաշխավորել Ալանդյան կղզիների շվեդ ազգաբնակչության լեզվի, մաքսային ծառայության, ինչպես նաեւ շվեդական մշակույթի պահպանումը, այդպիսով կանխելով ձուլումը: Շվեդիան ստացավ կղզիների շվեդ ազգաբնակչության անվտանգության եւ նրանց հետ անխոչընդոտ հաղորդակցության երաշխիքը:






