ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Ադամ Էրելին չի մեկնաբանել ամերիկյան PBS հեռուստաալիքի մտադրությունը, որը նախատեսում է կազմակերպել «կլոր սեղան»` Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող անձանց մասնակցությամբ: Պատասխանելով լրագրողի հարցին` Ադամ Էրելին ասել է. «Դա հեռուստատեսային շոու է, եւ դուք կարող եք դիտել այն, ինչ ցանկանում եք»: Հիշեցնենք, որ ամերիկյան Public Broadcasting System (PBS) հեռուստաալիքը նախատեսում է ապրիլի 17-ին իր եթերում ցուցադրել «Հայոց Ցեղասպանություն» ֆիլմը, որին կհետեւի «կլոր սեղան», որին հրավիրված են Հայոց Ցեղասպանության փաստը հերքող գործիչներ:






