Բաքվի միաջազգային մամլո կենտրոնում կայացել է Հումանիտար ուսումնասիրությունների ադրբեջանական կազմակերպության կողմից ստեղծված «Ղարաբաղը քննարկվում է» գրքի շնորհանդեսը: Կազմակերպության ղեկավար Ավեզ Հասանովի խոսքերով, գիրքը լույս է տեսել բրիտանական Conciliation Resources կազմակերպության ֆինանսկան աջակցության շնորհիվ: «Ղարաբաղը քննարկվում է»-ն իրենից Ադրբեջանի պետական մարմինների հայտարարություններից, երկրի քաղաքական կուսակցությունների ծրագրային փաստաթղթերի մեջբերումներից, Իլհամ Ալիեւի հայտարարություններից, ադրբեջանցի քաղաքագետների կարծիքներից, տեղեկատվական գործակալությունների (այդ թվում եւ հայկական) հաղորդագրություններից, ադրբեջանցի լրագրողների հոդվածներից բաղկացած ժողովածու է ներկայացնում: Գրքի առանձին հատված նվիրված է ղարաբաղյան համայնքին, որը «ներկայացված է ինչպես Շուշիի ադրբեջանական համայնքի ղեկավար» Նիզամ Բահմանովի, այնպես եւ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղիի կողմից: Գիրքը ընդգրկում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին երկու տարիների (2004 եւ 2005) ժամանակագրությունը:
Ինչպես հայնել է Ա. Հասանովը, ելենելով ֆինանսավորման սահմանափակությունից գրքի տիրաժը այնքան չէ, որքան ցանկանում էին: Նրա խոսքերով, ադրբեջանցի ձեռնարկատերերը, որոնց նա դիմել էր «Ղարաբաղը քննարկվում է» գրքի հրատարակման համար, ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել: «Արտասահմանում դոնոր գտնելը ավելի հեշտ է, քան սեփական երկրում»,- նշել է Ա. Հասանովը, հայտնում է Բաքվի «Զերկալո» թերթը:






