AM
28 Փետրվար 2006 - 10:04 AMT

Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունը գտնվում է Ղարաբաղում

ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Գուլյանը հանդիպել է Ղարաբաղում գտնվող Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության հետ, որը այցելել է ԼՂՀ հասարակական- քաղաքական եւ սոցիալ- տնտեսական իրադրությանը ծանոթանալու համար` հույս ունենալով հիմք ստեղծել հետագա համագործակցության համար: Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել ,որ հյուրերի տպավորությունները կարող են բարենպաստ հիմք ստեղծել հետագա երկողմանի հարաբերությունների համար: Լյուքսեմբուրգի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը, քրիստոնյա-սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը իր հերթին հավաստիացրեց, որը ճանապարհորդությունը շատ տպավորիչ է. մեկուկես օրվա այցելության ընթացքում պատվիրակությունը հասցրել է այցելել Լեռնային Ղարաբաղի մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաեւ մասնակցել տարբեր օգտակար հանդիպումների:

Հանդիպման ընթացքում, պատասխանելով հյուրերի հարցերին, Աշոտ Գուլյանը պատմել է ԼՂՀ պետական կառուցման մասին, այդ թվում, օրենսդիր մարմնի աշխատանքների ընթացքի մասին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մասին: ԼՂՀ խորհրդարանի խոսնակը նշեց, որ ԼՂՀ-ում գործող օրենսդրությունը շատ ազատ է եւ բավական բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների եւ ձեռնարկատիրական գործնեության ընդլայման համար, հայտնում է Karabaxh-online-ը: